Ռուսաստանը պետք է հիմա դադարեցնի պատերազմը. Ավելի քան 3 մլն փախստական լքել է Ուկրաինան. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար

Մանրամասներ
ա

Ավելի քան 3 միլիոն ուկրաինացի փախստական լքել է երկիրը, հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը:

Նա իր թվիթերյան միկրոբլոգում նշել է, որ Ուկրաինայի ժողովուրդը խաղաղության կարիք ունի և որ ամբողջ աշխարհում մարդիկ դա պահանջում են:

Գուտերեշի խոսքով՝ Ռուսաստանը պետք է հիմա դադարեցնի այս պատերազմը: