Այս գիշեր ադրբեջանական Յարդիմլինի շրջանի Օսթաիր գյուղի մոտակայքում սահմանապահները հայտնաբերել են Իրանի կողմից դեպի Ադրբեջան ուղևորվող 6 անհայտ անձի: Այս մասին հայտնում է minval.az-ը` երկրի պետական սահմանապահ ծառայության հայտարարությանը հղումով:
Ըստ հրապարակված տեղեկության՝ սահմանապահների խումբը սահմանախախտներին կարգադրել է կանգ առնել ու նախազգուշացնող կրակոց է արձակել:
«Սակայն սահմանախախտները, չենթարկվելով կարգադրությանը, կրակ են բացել սահմանապահների ուղղությամբ: Վերջինները ստիպված են եղել զենք կիրառել. սահմանախախտներից մեկը սպանվել է: Մյուսները նետել են իրենց փաթեթներն ու թաքնվել են»,-ասվում է հաղորդագրությունում:

Սահմանապահների կարգախումբը դեպքի վայրում հայտնաբերել է հերոինով և ափիոնով, մեծ քանակությամբ ուժեղ ազդեցությամբ հոգեմետ դեղամիջոցներով չորս փաթեթ, որսորդական զենք, վեց փամփուշտ ու պարկուճներ:
Նշվում է, որ ավելի ուշ դեպքի վայր են ժամանել Պետական սահմանապահ ծառայության պետն ու այլ պաշտոնատար դեմքեր:

0Comments