Գերմանիայում ահաբեկչություն ծրագրելու կասկածանքով 10 մարդ է ձերբակալվել

Ձերբակալումները տեղի են ունեցել Հյուսիսային Հռենոս-Վեսթֆալիա և Բադեն-Վյուրթեմբերգ երկրամասերում՝ հակաահաբեկչական մարտարշավի շրջանակներում

Գերմանիայում ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են առնվազն 10 մարդու, որոնք կասկածվում են ահաբեկչական գործողություն նախապատրաստելու համար, գրում է Bild-ը՝ Դյուսելդորֆ քաղաքի դատախազին հղումով: 

Ձերբակալումները տեղի են ունեցել Հյուսիսային Հռենոս-Վեսթֆալիա և Բադեն-Վյուրթեմբերգ երկրամասերում՝ հակաահաբեկչական մարտարշավի շրջանակներում: 

Նշվում է, որ ձերբակալվածների մեծ մասը տաջիկստանցի ներգաղթյալներ են: Դեռևս հայտնի չէ, թե որոնք են ենթադրյալ խմբավորման հստակ նպատակները: Այժմ ստուգվում է ձերբակալվածների՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը պատկանելեիության վարկածը:

Դատախազության ներկայացուցիչները նաև հայտնել են, որ հետաքննություն է տարվում ենթադրյալ ահաբեկչության ծրագրման ուղղությամբ, որը կարող էր սպառնալիք ներկայացնել պետական անվտանգությանը: