Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը, ինչպես սպասվում է, չի գա Վաշինգտոն՝ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությանը, որտեղ նրան հրավիրել են։ Այս մասին հինգշաբթի հայտնել է ամերիկյան CBS հեռուստաալիքը։
Դրա աղբյուրների համաձայն՝ «Սի Ցզինպինը հաջորդ ամիս Վաշինգտոն չի գա՝ որպես Թրամփի երդմնակալության հյուր»։ Այն տեղի կունենա Վաշինգտոնում 2025 թվականի հունվարի 20-ին։
Հեռուստաալիքի տվյալներով՝ ակնկալվում է, որ միջոցառմանը ներկա կլինի ԱՄՆ-ում Չինաստանի դեսպանը, ինչպես նաև, հնարավոր է, չինացի այլ պաշտոնյաներ։
Չորեքշաբթի օրը CBS-ը՝ վկայակոչելով աղբյուրներին, հայտնել է, որ Թրամփը Սի Ցզինպինին հրավիրել է երդմնակալությանը։ Ավելի ուշ, դա հաստատել է Հանրապետական կուսակցության քարոզարշավի խոսնակ Քերոլայն Լևիթը: Նա չի հստակեցրել, թե արդյոք Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահն ընդունել է հրավերը։
0Comments