ՔՊ-ում կան մարդիկ, որ նույնպես մտածում են, որ այս ամենը սխալ է, բայց համարձակություն չունեն խոսելու. Ասլանյան Factor.am

Մանրամասներ
քպ

ՔՊ-ում կան մարդիկ, որոնք նույնպես իրենց մեջ մտածում են, որ այս ամենը սխալ է, բայց համարձակություն չունեն խոսել դրա մասին: Այս մասին Factor.am-ին տված հաևրցազրույցում նշեց ՔՊ խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանը:

Հարցին՝ միայն ինքն է, որ Հովիկ Աղազարյանի հետ կատարվածն անարդար է համարում, թե՞ ՔՊ-ում էլի կան այդպիսի մարդիկ, նա պատասխանեց. «Ես կարծում եմ, որ կան մարդիկ, որոնք իրենց հոգու մեջ գուցե այդպես մտածում են, բայց չունեն համարձակություն: Իմ դեպքը մի քիչ ուրիշ է. ես 70-ն անց մարդ եմ, ամբողջ կյանքում ճշմարտության համար մարտիկ եմ եղել: Այնտեղ շատ մարդիկ կան, որ դեռ չէին ծնվել, երբ 1970-ական թվականներին ես որպես այլախոհ հետապնդվում էի: Այն ժամանակ ես արգելված գրականություն էի տալիս ընկերներիս կարդալու, եւ ինձ վրա մատ էին թափ տալիս, ես արդեն լույսի տակ էի: Ինձ դեռ այն ժամանակից ոչ մի բանը չի վախեցրել: Երբ մարդը չի վախենում մահից, ինչ-որ բան կորցնելուց, ոնց ուզում են թող պատկերացնեն: Ես իմ մահերը թողել եմ մարտի դաշտում»:

Հակոբ Ասլանյանը չցանկացավ անուններ տալ, բայց հավաստիացրեց, որ այդպիսի մարդիկ կան. «Ես որոշ մարդկնց հետ շփվել եմ, մարդիկ կան, որ կոտրված են, կուզենային ասել, բայց չեն կարող ասել: Մարդիկ կան, որ անտրամադիր են, մարդիկ կան, որ կողմ են, որ արդար լինի ամեն ինչ, բայց ձայն չեն հանում»:

Հիշեցնենք, որ քիչ առաջ հաղորդել ենք, որ ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանը հայտարարել է, որ մեկ ամսով կասեցնում է ՔՊ-ի հետ համագործակցությունը, խմբակցությունից գուցե դուրս գա, բայց մանդատը վայր չդնի: