Կուրսկի մարզում և Կուպյանսկի շրջանում մարտական գործողություններն ակտիվանում են։ Անօդաչու թռչող սարքերի հարձակումների աճ է կանխատեսվում նաև նոյեմբերին, ասել է Էստոնիայի պաշտպանության ուժերի հետախուզական կենտրոնի ղեկավար Անտա Կիվիսելգան, փոխանցում է ERR-ը։
«Հաջորդ շաբաթ, ամենայն հավանականությամբ, ռազմական գործողությունների ակտիվացում կլինի Կուրսկի և Կուպյանսկի շրջաններում։ Կուրախովոյի շրջանում պահպանվում է արդեն գոյություն ունեցող մարտական շատ բարձր տեմպը»,- ասաց նա։
Էստոնիայի հետախուզության աշխատակիցը հավելել է, որ ռուսական զորքերի կոնտինգենտը Կուրսկի շրջանում անընդհատ աճում է, հայտնում է РБК-Украина-ն։
«Կարելի է ասել, որ զորքերի նման մեծ քանակությունը և սահմանային շրջաններում հնարավոր կենտրոնացումը արտահայտում է Ռուսաստանի Դաշնության ցանկությունը՝ առաջիկա շաբաթների կամ ամիսների ընթացքում Կուրսկի շրջանից դուրս մղել ուկրաինական ուժերին։ Ամենայն հավանականությամբ, նրանք կփորձեն դա անել մինչև ցուրտ եղանակի սկսվելը կամ ամենաուշը 2025 թվականի հունվարին»,- ասել է Կիվիսելգը։
Հետախուզական կենտրոնի ղեկավարի խոսքով, նոյեմբերին, ամենայն հավանականությամբ, անօդաչու թռչող սարքերով հարձակումներ կլինեն։
«Ամենայն հավանականությամբ, Ռուսաստանի Դաշնությունը կուժեղացնի իր անօդաչու թռչող սարքերի հարձակումներն Ուկրաինայի կարևոր ենթակառուցվածքների վրա, հիմնականում մինչև ձմռան գալը։ Սա տեսանք նաև վիճակագրական առումով, որ եթե սեպտեմբերին կար մոտ 1200 անօդաչու թռչող սարք, ապա հոկտեմբերին արդեն 2000-ը, նոյեմբերին կարելի է ակնկալել, որ այս ցուցանիշն էլ ավելի կաճի»,- նշել է Կիվիսելգը։
Կուրսկի և Կուպյանսկի մարզում ակտիվանում են մարտական գործողությունները. Էստոնական հետախուզություն
Մանրամասներ
0Comments