Մասկը և Քենեդին հանդիպել են ԱՄՆ-ում իշխանության փոխանցմամբ զբաղվող թիմի հետ. ABC News

Մանրամասներ
մասկ

Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը և քաղաքական գործիչ Ռոբերտ Քենեդի կրտսերը մասնակցել են գործող վարչակազմից հաջորդին իշխանության փոխանցումը կազմակերպող պաշտոնյաների հետ հանդիպումներին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է ABC News-ը:

Ըստ լրատվամիջոցի աղբյուրների՝ Մասկը և Քենեդին Թրամփի նստավայր Մար-ա-Լագոյում մասնակցել են այն բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումներին, որոնք զբաղվում են իշխանության փոխանցման հարցերով, մինչ Թրամփը պատրաստվում է իր կաբինետի ստեղծման և վարչակազմի կարևոր պաշտոնների բաշխման աշխատանքներով։

Ավելի վաղ Դոնալդ Թրամփը հայտնել էր, որ ընտրվելու դեպքում ապագա վարչակազմում ազդեցիկ պաշտոնների կնշանակի իր ամենամոտ կողմնակիցներին՝ միլիարդատեր Իլոն Մասկին և քաղաքական գործիչ Ռոբերտ Քենեդի կրտսերին։

Նոյեմբերի 5-ին կայացած ԱՄՆ նախագահական ընտրություններում նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հաղթել է ԱՄՆ փոխնախագահ, դեմոկրատական թեկնածու Քամալա Հարիսին՝ ապահովելով ընտրիչների 295 ձայն՝ անհրաժեշտ 270-ից, իսկ Քամալա Հարիսը՝ 226 ձայն։ Թեկնածուները ստացել են համապատասխանաբար քվեարկողների 50,8 %-ի (72,5 միլիոն) և 47,5 %-ի (67,8 միլիոն) աջակցությունը։