Մոտ ժամանակներս կկայանա ԱՄՆ առաջնորդ Ջո Բայդենի և նախագահական ընտրություններում հաղթած նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը։ Այս մասին չորեքշաբթի օրը հայտարարել է Թրամփի նախընտրական շտաբը։
«Նախագահ Ջո Բայդենը զանգահարել է Դոնալդ Թրամփին՝ շնորհավորելու նրան հաղթանակի կապակցությամբ և հրավիրելու Սպիտակ տուն՝ ապահովելու սահուն անցումը ներկայիս վարչակազմից հաջորդ վարչակազմից։ «Թրամփն անհամբեր սպասում է հանդիպմանը և շատ երախտապարտ է զանգի համար»,- ասվում է հայտարարության մեջ։
Ավելի վաղ Սպիտակ տունը հայտնել էր, որ Բայդենը Թրամփի հետ զրույցում «նշել է իշխանության սահուն անցումը ապահովելու իր հանձնառությունը», ինչպես նաև նրան հրավիրել է Սպիտակ տանը հանդիպման, որի ամսաթիվը կորոշվի ավելի ուշ։
ԱՄՆ-ի ընտրությունների քվեարկությունն ավարտվել է Երևանի ժամանակով նոյեմբերի 6-ի առավոտյան: Պաշտոնական արդյունքները դեռ չեն ամփոփվել, սակայն, Fox News հեռուստաալիքի տվյալներով, Թրամփն այժմ հավաքել է 295 ընտրիչների ձայներ՝ անհրաժեշտ 270-ի փոխարեն։ Նա ինքն իրեն արդեն հայտարարել է ԱՄՆ 47-րդ նախագահ։ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնը նրան անվանել է պետության ընտրված ղեկավար, իսկ Թրամփն արդեն շնորհավորանքներ է ստանում օտարերկրյա առաջնորդներից։
0Comments