Նիկոլ Փաշինյանը հիմա փնտրում է «տանիք» այնտեղ, որն իրեն կտան իշխանության երաշխիք։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը։
«Դա կապ չունի Արևմո՞ւտքն է, Ռուսաստա՞նն է, թե՞ Աֆրիկյան Հանրապետությունը։ Ես չեմ կասկածում, որ եթե Ռուսաստանը կանգնի «տանիք», Փաշինյանը մեծ հաճույքով կգնա և կստորագրի դա։ Ռուսները Պրահայից սկսած ասում էին՝ մենք պատրաստ ենք տալ, հասկացնելով, որ պետք է լինի միայն մեր «քավորությամբ»։ Ռուսները ուզում են ստորագրվի և միայն մի բանի համար՝ նոյեմբերի 9-ի փաստաթղթի 9-րդ կետի համար։ Արմուտքն ուզում է, որ դա իրենց հարթակում լինի։ Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարում են՝ իրենք հենց հիմա պատրաստ են ստորագրել ցանկացած բան, Ալիևն անընդհատ հետաձգում է ու էլի կհետաձգի մինչև այն պահը, երբ ռուսները կխնդրեն կամ կբանակցեն ադրբեջանցիների հետ, որ դա արվի իրենց հարթակում»,- նշեց Կարեն Քոչարյանը։
Քաղտեխնոլոգի խոսքով՝ Հայաստանում արդեն վաղուց չի որոշվում կարևոր հարցերը․ «Իրենք մեսիջի են սպասում դրսից․ չեմ կարող ասել՝ այդ դուրսը Միացյալ նախահանգներն է, եվրոպան է, Ռուսաստանն է, թե կախված է այսօրվա ընտրություններից։ Բացի իրենց պարգևավճարներից, իրենց մեկ աղբյուրից գնված պետական գնումների, շինարարության հարցերից, այստեղ ոչ մի այլ հարց չեն լուծում։ Թելով կախված խամաճիկներ կան, իրենց թելեր շատ են կախված՝ տարբեր տիկնիկ խաղացողներից»։
Անդրադառնալով Հայաստանի՝ COP-29-ին մասնակցելու դեռևս որոշում չունենալուն և հայ գերիների վերադարձին սպասելուն՝ Կարեն Քոչարյանն ասաց․ «Կարծում եմ՝ քաղաքական առևտուր միշտ է գնում, բայց քաղաքական առևտուր ցանկացած հարթակում, ցանկացած հանդիպման ժամանակ անում են այն մարդու հետ, ով կարողանում է դա անել։ Նախ արդյո՞ք ունի բավարար ռեսուրսը, նրա հետ հաշվի՞ են նստում, ո՞վ է հաշվի նստում այս իշխանությունների հետ այդ հարթակներում։ Այս իշխանություններին վաղուց պահում են դռան մոտ ու ասում են՝ քեզ կարելի է ներս գալ, արի ու անկյունում կանգնի, հեռու՝ պատի տակ»։
0Comments