Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցավակցություն է հայտնել Իրանին Իսրայելի հարձակման կապակցությամբ, հայտնում է Anadolu-ն։
«Ես իմ կարեկցանքն եմ հայտնում հարևան Իրանին և Իրանի կառավարությանը, որը երեկ երեկոյան դարձավ Իսրայելի ագրեսիայի թիրախը»,- ասել է Էրդողանը՝ Հաթայ նահանգում ունեցած ելույթի ժամանակ։
Նա ասել է, որ «արևմտյան ուժերի կողմից փչացած Իսրայելի սիոնիստական կառավարությունը փորձում է բորբոքել տարածաշրջանային հակամարտությունների կրակը»։
Թուրքիայի նախագահի խոսքով՝ «չափազանց կարևոր է չընկնել Իսրայելի և նրա կողմնակիցների հնարքների տակ»։
«Իսրայելն այս մոտեցմամբ և մտածողությամբ ոչ մի տեղ չի առաջադիմելու», - եզրափակել է Էրդողանը։
Իսրայելը փորձում է բորբոքել տարածաշրջանային հակամարտության կրակը․ Էրդողանն Իրանին հարվածների մասին
Մանրամասներ
![էրդողան](/sites/default/files/styles/original_scaled/public/2024-10/%D5%A7%D6%80%D5%A4%D5%B8%D5%B2%D5%A1%D5%B6%20%D5%A9%D5%B8%D6%82%D6%80%D6%84%D5%AB%D5%A1_0.jpg?itok=WgMqvYzt)
0Comments