Իսահակյան փողոցում կարգելվի մեքենաների կանգառը

Մանրամասներ
կարմիր գիծ գծեր

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. հոկտեմբերի  23-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Իսահակյան փողոցում:

Քաղաքապետարանից հայտնում են, որ մասնավորապես՝ Նալբանդյան փողոցից դեպի Աբովյան փողոց ուղղությամբ  երթևեկելի մասի աջ կողմում կարգելվի մեքենաների կանգառը: