«Պետք չի շարժման վրա խաչ քաշել․ այն շարունակվում է»․ Գառնիկ Դանիելյան

Մանրամասներ
գառնիկ բագրատ գառնիկ

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Սրբազան պայքար» շարժման համահիմնադիր Գառնիկ Դանիելյանը «ՍիվիլՆեթ-ի եթերում հայտարարեց, որ համաձայն չէ մտքի հետ, որ շարժումը հաջողություն չունեցավ։

«Պետք չի շարժման վրա խաչ քաշել, քանի որ այն շարունակվում է»,- նշեց նա՝ հավելելով, որ ուղղորդված հակաքարոզչություն է գնում․ տարբեր շրջանակներ շահագրգռված չեն, որ շարժումը հասնի իր տրամաբանական ավարտին․ «Շատ, այսպես ասած, շրջանակներ էլ մտածում են, որ պետք է պատրաստվեն ընտրությունների»։