Հերացի փողոցից դեպի Աբովյան պուրակ երթևեկելի մասի աջ կողմում կարգելվի մեքենաների կանգառը

Մանրամասներ
հերացի

Հոկտեմբերի 16-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Շարիմանյան փողոցում:

Մասնավորապես Հերացի փողոցից դեպի Աբովյան պուրակ երթևեկելի մասի աջ կողմում կարգելվի մեքենաների կանգառը:

 Միաժամանակ նշված ճանապարհահատվածում կարվի համապատասխան գծանշում և կտեղադրվեն ճանապարհային նշաններ: