«Երևան սիթի» ցանցի տնօրենին դանակահարել են. վիճակը ծայրահեղ ծանր է

Մանրամասներ
սիթի

Հոկտեմբերի 13-ին դանակահարություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23:15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություններ ստացվել, որ 3-րդ գյուղի 4-րդ փողոցից «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Երևանի բնակիչ 39-ամյա Գևորգ Սիմոնյանն է, ով այնուհետև «Արմենիա» բժշկական կենտրոնից տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն

Ըստ նախնական տեղեկությունների՝ նա հիվանդանոց է տեղափոխվել «գլխի վնասվածք, կոմատոզ վիճակ» ախտորոշմամբ։ Նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։

Դեպքի փաստով Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։Հիվանդանոցում վիրավորի ընկերներն ու բարեկամները ոստիկաններին ու քննիչներին հայտնել են, որ Գ. Սիմոնյանն աշխատում է` որպես «Երևան սիթի» ցանցի տնօրեն։

Ոստիկանությունը պարզում է նաև՝ արդյոք տեղեկությունները նրա աշխատանքի վերաբերյալ հավաստի են։