ԱԻՆ «911» ծառայությանն այսօր՝ օգոստոսի 25-ին, ժամը 21:08-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արտաշիսյան փողոցում գտնվող դպրոցի ետնամասում այրվում է խոտածածկ տարածք: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱԻՆ լրատվական ծառայությունից։
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ այրվում է մոտ 8 հա խոտածածկույթ և տարածքը դժվարանցանելի է:
Ժամը 21:24-ին հայտարարվել է հրդեհի բարդության «1-Բիս» աստիճան. դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից ևս երեք մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
0Comments