«Հեզբոլլահ»-ը 14 հազար հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ

Մանրամասներ
լիբանան բեյրութ

Պատերազմի մեկնարկից ի վեր «Հեզբոլլահ»-ն իր զինանոցից ավելի քան 14000 հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ:

Բացի այդ, իսրայելական օդային հարվածների և ցամաքային շարունակվող գործողությունների արդյունքում ոչնչացվել են բազմաթիվ հրթիռներ։

Ինչպես Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտն ասել է Իսրայելի կառավարության նիստում, զինվորականները հաշվարկել են, որ «Հեզբոլլահ»-ին մնացել է կարճ և միջին հեռահարության հրթիռների միայն մեկ երրորդը` համեմատած այն զինանոցի հետ, որն ուներ պատերազմի սկզբում: