Արժե, որ Իսրայելը հարվածի Իրանի միջուկային օբյեկտներին․ Թրամփ

Մանրամասներ
Թրամփ

Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը Հյուսիսային Կարոլինայի նահանգում ընտրողների հետ հանդիպման ժամանակ կարծիք է հայտնել, որ Իսրայելը կարող է հարվածներ հասցնել Իրանի միջուկային օբյեկտներին։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ավելի վաղ հայտնել էր, որ նպատակահարմար չի համարում Իսրայելի կողմից Իրանի տարածքում գտնվող միջուկային օբյեկտներին խփելը։ «Ես կարծում եմ, որ նա [Բայդենը] իրավացի չէ։ Մի՞թե դա թիրախ չէ, որին դուք կարող էիք հարված հասցնել։ Միջուկայնի զենքը ամենամեծ ռիսկն է,- ասել է նա՝ մեկնաբանելով ամերիկյան վարչակազմի գործող ղեկավարի խոսքերը։- Երբ նրան հարցրել են այդ մասին, պատասխանը պետք է լիներ հետեւյալը. սկզբում խփել միջուկային օբյեկտներին եւ հետո միայն անհանգստանալ մնացածի մասին»։

Թրամփն ավելացրել է, որ ԱՄՆ-ը «պետք է պատրաստ լինի» իրադարձությունների նման զարգացմանը։

The New Yorker ամերիկյան ամսագիրը գրել է, որ իսրայելական ՌՕՈւ-ն չի կարողանա ոչնչացնել Իրանի միջուկային ենթակառուցվածքն առանց ԱՄՆ օգնության։ Դա հատկապես վերաբերում է Ֆորդոյի ուրանի հարստացման ստորգետնյա օբյեկտին, որը գտնվում է Թեհրանից հարավ։ Այդ օբյեկտը, կարծում են լրագրողները, կարող է ոչնչացնել միայն ամերիկյան ՌՕՈւ-ն։