Հանդիպել են Արսենյանն ու Լավրովը․ քննարկվել են հայ-ռուսական հարաբերությունները

Մանրամասներ
լավրով

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ընդունել է ՌԴ-ում ՀՀ նորանշանակ դեսպան Գուրգեն Արսենյանին։ 

«Կողմերը քննարկել են ռուս-հայկական հարաբերությունների և տարածաշրջանային օրակարգային հարցերը», - ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: 

Լավրովը ջերմորեն շնորհավորել է Արսենյանին դիվանագիտական առաքելության ղեկավարի պատասխանատու պաշտոնում վերջերս նշանակվելու կապակցությամբ, հաջողություններ մաղթել աշխատանքում՝ ի նպաստ Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային կապերի ամրապնդման։