Հայաստանում 2019 թվականի հունվար–փետրվար ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 12.5 միլիոնով ավելի ՀԴՄ կտրոն է տպվել, եւ սրա արդյունքում արձանագրված առեւտրի շրջանառությունը հունվար–փետրվար ամիսներին ավելացել է 35 մլրդ դամով: Այս մասին այսօր ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մենք ունենք աննախադեպ մի զարգացում: 2019 թվականի հունվար-փետրվար ամիսներին ՀՀ-ում նախորդ տարվա հունվար-փետրվար ամիսների նկատմամբ 12.5 մլն հատ հաշվիչ դրամարկղային կտրոն ավելի է տպվել: Սրա արդյունքում հունվար-փետրվար ամիսներին արձանագրված առեւտրի շրջանառությունը 35 մլրդ դրամով ավելացել է: Եվ սրա արդյունքում մենք հիմա ավելի վստահ ենք նայում 2019-ին պետական եկամուտների հավաքագրման գործընթացին։ Եվ գոնե փորձագիտական տվյալներով այս գործընթացը շարունակվելու է: Մենք այսօր, ըստ էության, գործ ունենք կառավարություն-քաղաքացի-գործարար համայնք գործընկերության հետ: Հանրությունն իր գործողություններով շարունակում է վստահություն արտահայտել կառավարության, նաեւ ԱԺ-ի նկատմամբ»,- ասաց նա:
0Comments