Սաուդյան Արաբիայի առաջնության 5-րդ տուրում «Ալ Նասրը» տանը մրցեց «Ալ Վահդայի» հետ եւ առավելության հասավ 2:0 հաշվով։
41-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց 19-ամյա բրազիլացի հարձակվող Գաբրիել Անժելոն։
56-րդ րոպեին 11-մետրանոցից աչքի ընկավ 39-ամյա պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն (տեսանյութ), որը խփեց 903-րդ գոլը պաշտոնական հանդիպումներում։
«Ալ Նասրը» 11 միավորով երկրորդն է, «Ալ Վահդան» ունի 4 միավոր եւ 14-րդն է։
0Comments