Պետրոս, արդյոք Դուք կարծում եք, որ մարդիկ այնքան միամիտ են, որ չեն կարող տարբերակել

Մանրամասներ
քպ

Պետրոս Ղազարյանը վաղուց է հանդես գալիս որպես իշխանության ներկայացուցիչ և այժմ պաշտպանում է Նիկոլ Փաշինյանին։ Այս մասին հայտարարել է ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Հենրիխ Դանիելյանը՝ անդրադառնալով «Առաջին ալիքի» հաղորդավար Պետրոս Ղազարյանի դիտարկմանը, թե «ժպտալը նորմալ է միջազգային հանդիպումներում թուրքերի և բոլորի հետ»:

«Պետրոս, արդյոք Դուք կարծում եք, որ մարդիկ այնքան միամիտ են, որ չեն կարող տարբերակել երկու պատերազմում հաղթած, հայկական Արցախը պաշտպանած ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ժպիտը և ձեր պաշտպանյալ կապիտուլացված Նիկոլին, ով Արցախը հայտարարել է ադրբեջանական»,- ասել է նա: