Սոչիի նախկին քաղաքապետին խոշոր յուրացման գործով սպառնում է մինչև 10 տարվա ազատազրկում

Մանրամասներ
սոչի

Սոչիի նախկին քաղաքապետ Ալեքսեյ Կոպայգորոդսկուն խոշոր յուրացումների գործով սպառնում է մինչև 10 տարվա ազատազրկում, հայտնել է РИА Новости-ն։

Մոսկվայի Մեշչանսկի դատարանի տվյալներով՝ նա մեղադրվում է ՌԴ քրեական օրենսգրքի 160-րդ հոդվածի 4-րդ մասով (միջոցների յուրացում կամ մսխում): Հոդվածով դատապարտվելու դեպքում նախատեսում է ազատազրկում՝ մինչև 10 տարի ժամկետով և խոշոր տուգանք։

Ներկայում դատարանը ձերբակալել է Կոպայգորոդսկուն։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր РИА Новости-ի աղբյուրը՝ նա ձերբակալվել էր Լուգանսկում, ուր վերջերս էր մեկնել պատերազմին մասնակցելու։

Կոպայգորոդսկին Սոչիի քաղաքապետ է դարձել 2019 թվականի սեպտեմբերին։ Ավելի վաղ նա զբաղեցնում էր Կրասնոդարի երկրամասի ներքին քաղաքականության գծով փոխնահանգապետի պաշտոնը։ Նա հրաժարական է տվել 2024 թվականի մայիսին՝ նոր աշխատանքի անցնելու պատճառով։