ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 7-ին՝ իր ծննդյան օրը, կհանդիպի ԱՊՀ երկրների ղեկավարների հետ, որոնք կմեկնեն Մոսկվա՝ մասնակցելու կազմակերպության գագաթնաժողովին։ Այս մասին հայտնել է նրա մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է Ինտերֆաքսը։
«Տոնական բան չի լինի, իսկ կեսօրից հետո նա կունենա ոչ հրապարակային աշխատանքային հանդիպումներ, իսկ երեկոյան կհյուրընկալի ԱՊՀ անդամ երկրների ղեկավարներին»,- ասել է նա։
Նա նշել է, որ «հաջորդ շաբաթ տեղի կունենա ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների խորհրդի լիաֆորմատ նիստ՝ բավականին ամբողջական օրակարգով»։
0Comments