Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել «Հյուսիս-հարավ» ԲԲԸ-ի ստեղծման մասին, որի կանոնադրական կապիտալին է փոխանցվել Մախաչկալայի ծովային առևտրային նավահանգստի բաժնետոմսերի 100%-ը։
Փաստաթղթի համաձայն՝ տրանսպորտային ենթակառուցվածքի զարգացման համար ընդունվել է Ռուսաստանի Դաշնության կառավարության և Դաղստանի հանրապետության ղեկավար Սերգեյ Մելիքովի առաջարկը «Հյուսիս - Հարավ» ԲԸ հիմնելու մասին։
Ռուսաստանի Դաշնության կառավարությանը հանձնարարվելէ իրականացնել բաժնետոմսերի փոխանցման միջոցառումներ 4-ամսյա ժամկետում և համաձայնագիր կնքել Ռուսաստանի Դաշնության և բաժնետիրական համաձայնագրի ներդրողի միջև, որը նախատեսում է «Հյուսիս-Հարավ» ԲԸ-ի կանոնադրական կապիտալում դաշնային սեփականություն հանդիսացող բաժնեմասի գնում 49%-ի չափով։
0Comments