Մելանյա Թրամփը Max Mara-ի զգեստով

ԱՄՆ առաջին տիկինը Լաս Վեգասում մասնակցել է կոնֆերանսի

«Եղիր լավագույնը» (Be Best) սոցիալական ծրագրի շրջանակներում ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը ժամանել է Լաս Վեգաս։ ԱՄՆ տիկինը Լաս Վեգասում մասնակցել է կոներանսի, որի թեման ԱՄՆ-ում թմրամիջոցների հետ կապված ճգնաժամն է եղել։ Առաջին տիկինը ելույթ է ունեցել եւ պատմել, որ որդու հետ պարբերաբար խոսակցություններ է ունենում թմրամիջոցների վնասի մասին։

Կոնֆերանսի ժամանակ Մելանյա Թրամփը կրել է Max Mara ապրանքանիշի մուգ կապույտ զգեստ եւ Christian Louboutin-ի բարձրակրունկներ։ Կերպարին կանացիություն է հաղորդել Christian Dior ապրանքանիշի գոտին։

բվտռֆդեոբփտվռֆփե