Առանց ներքնազգեստի ու կիսաշրջազգեստի․ Շեյքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Սուպերմոդել Իրինա Շեյքը դարձել է Փարիզում անցկացվող Նորաձեւության շաբաթվա շրջանակներում անցկացվող Isabel Marant ցուցադրության աստղը

Սուպերմոդել Իրինա Շեյքը դարձել է Փարիզում անցկացվող Նորաձեւության շաբաթվա շրջանակներում անցկացվող  Isabel Marant ցուցադրության աստղը։ Դերասան Բրեդլի Քուփերի նախկին սիրելին ներկայացել է վառ, համարձակ կերպարում։

Շեյք

Մոդելը պոդիում է բարձրացել վառ պրինտով ժակետով։ Իրինայի սլացիկ կազմվածքն ընդգծել է բարակ, կաշվե գոտին։ Ժակետն Իրինան կրել է մերկ մարմնին եւ առանց կիսաշրջազգեստ։ Անսովոր կերպարը համալրել են ամառային բարձրակրունկները։ Զարդերին մոդելն ընտրել է բարակ, երկար ականջօղեր։ Աստղի վարսերը արձակած են, նա նյուդ շպարով է։

Շեյք

Կադրով նա կիսվել է իր երկրպագուների հետ։ «Դուք թագուհի եք», «Իրինա Շեյքն աստղ է», «Շատ գեղեցիկ եք։ Իսկ ձեզ համար ընտրված կերպարները՝ անմոռանալի», - գրել է Իրինայի հետեւորդներն Istagram-ում։

Ավելի վաղ մամուլում Շեյք-Քուփեր-Գագա հայտնի եռանկյունու մասին նոր ինֆորմացիա էր հայտնվել։ Պարզվել է, որ «Աստղը ծնվեց» ֆիլմի ստեղծման ընթացքում արտիստներն, իսկապես, սիրավեպ են ունեցել։ Նկարահանումների ընթացքում ռեժիսորին ու դերասանուհուն մեղմ զգացմունքներ են համակել։ «Ոչ մի կասկած չկա. Լեդի Գագան մինչեւ ականջների ծայրը սիրահարվել է Բրեդլիին»,- պատմել են երգչուհու մտերիմ շրջապատում։