iPhone 16-ի շնորհանդեսից հետո սկսել են լուրեր տարածվել նոր iPhone 17-ի մասին, որը կթողարկվի 2025-ին։ Մասնավորապես Majin Bu մականունով ինսայդերը, որը մինչ iPhone 16-ի շնորհանդեսը հրապարակել է նոր ապրանքների բազմաթիվ հաստատված մանրամասներ և լուսանկարներ, գրում է, որ նոր iPhone 17 Pro-ն կարող է հասանելի լինել նոր բացառիկ գույնով։
Ներկայումս փորձարկվում է երեք գույն: Titanium Blue-ի նոր գույնը կլինի «ավելի վառ, քան Yuangfeng Blue-ն»: Այս գույնը մի փոքր հիշեցնում է Sierra Blue-ն, որն օգտագործվում էր iPhone 13 Pro շարքում:
Երկրորդ գույնը նկարագրված է որպես Titanium Purple, որը նման է iPhone 14 Pro-ի շարքում օգտագործվածին:
Վերջին՝ երրորդ գույնը, որը նկարագրված է որպես Titanium Green, կարող է հիշեցնել 13 Pro շարքում օգտագործված գույնը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Apple-ի ամենաթանկ նոր սմարթֆոնի՝ iPhone 16 Pro Max-ի բոլոր պաշարները սպառվել են սեպտեմբերի 13-ին նախնական պատվերների բացումից հետո ընդամենը 18 րոպեում։
Նրանց, ովքեր չեն հասցրել նախապես պատվեր կատարել, AppleInsider-ը խորհուրդ է տալիս նոր սմարթֆոնի առկայությունը ստուգել բջջային կապի օպերատորների խանութներում։
0Comments