Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի գրառումը․
«2020 պարտության հիմնական մեղավորներ են նշանակել զինվորականներին։ Ակնհայտ է, որ բանակում կան և եղել են բազմաթիվ ապօրինություններ ու պատասխանատուները պետք է պատժվեն։
Ղեկավար կազմի որակի մասին դժվար չէ պատկերացում կազմել թեկուզ ՔՊ ֆրակցիայում ներկա գեներալի կոչում ունեցած պատգամավորից։
Սակայն գլխավոր պատասխանատուներին քաղաքական ղեկավարության մեջ է պետք փնտրել, նաև ԱԳՆ այն ժամանակվա ղեկավար կազմում, սկսած նախարարից։
Վստահ եմ, որ իրենց հերթն էլ է գալու»
0Comments