«Շահրամանյան Սամվել գոնե մարդ գտնվի ու բացատրություն տուր տնավեր դարձրած քո ժողովրդին». Կաղինյան

Մանրամասներ
արցախ

Քաղաքացիական ակտիվիստ Անի Կաղինյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Մեկ տարի առաջ 2023 թ սեպտեմբերի 9-ը ճակատագրական եղավ Արցախի անկման համար:

Այդ օրը երկարաժամկետ բլոգադայի մեջ գտնվող, վերջին օրերին արդեն սովահարության և առանց ապագայի հույսի, հոգեբանական, բարոյական և ֆիզիկական կտտանքների ենթարկված ժողովրդին առանց տեղեկացնելու, թե վերջապես թշնամին ի՞նչ է ուզում իրենցից, ինչպե՞ս կարելի է չհայաթափել Արցախի սուրբ հողը, չհամաձայնեցնելով ժողովրդի հետ արդյոք նա ուզու՞մ է դառնալ գաղթական, թե՞ ուզում է մնալ իր շենում:

Որոշվեց, որ պետք է իշխանությունը փոխվի Արայիկին փոխարինելու եկավ ոմն` Սամվել Շահրամանյան ու մենք այդ մարդուց արդեն մեկ տարի է մեկ հոդաբաշխ նախադասություն չենք լսել, թե ինչու՞ ընկավ Արցախը, միակ լսածս նրա հոխորտանքն ու սպառնալիքն էր շարքային արցախցիներին ներկայացուցչության դիմաց:

Այս մարդը անգամ բացատրություն չտվեց, թե ինչու՞ ԱՀ նախագահները չգնդակահարվեցին, այլ գերեվարվեցին և հիմա Բաքվում են:

Այս ամենին մասնակից է եղել ԱՀ ամբողջ ռազմաքաղաքական էլիտան, որը հիմա շատ լավ տեղավորվել է Երևանում, Ռուսաստանում, Եվրոպաներում ու ԱՄՆ-ում:

Շահրամանյան Սամվել գոնե մարդ գտնվի ու բացատրություն տուր տնավեր դարձրած քո ժողովրդին, ինչու՞ համաձայնվեցիր խփել Արցախի դագաղի վերջին մեխը, դու ընդանրապես ո՞նց ես ապրում սրիկա...»։