Տավուշի մարզի սահմանամերձ Կիրանց գյուղի նորակառույց դպրոցում պատրաստվում են Նիկոլ Փաշինյանի այցին:
Այցին ընդառաջ դպրոցի հարակից տարածքում արդեն կարմիրբերետավորներ կան:
Նշենք, որ սահմանից ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա գտնվող նորակառույց դպրոցի շենքն արդեն պատրաստ է շահագործման, այժմ տարածքի մաքրման աշխատանքներ են իրականացվում:
NEWS.am-ի տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանի այցը նախատեսվում է ժամը 14:00-ին: Հատկանշական է, որ Փաշինյանի այցից ժամեր առաջ անվտանգության աշխատակիցները դպրոցից հեռացրել են բոլոր աշխատողներին ու լրագրողներին, որ ստուգեն տարածքը։
0Comments