Կամչատկայի երկրամասում որոնվում է «Վիտյազ-Աերո» ավիաընկերության Մի-8Т ուղղաթիռը, տեղեկացրել է «Ռոսավիացիայի» մամուլի ծառայությունը։ Նշվել է, որ ուղղաթիռը Վաչկաժեց հրաբխից Նիկոլայեւվկա էր թռչում (17 կիլոմետր հարավ-արեւմուտք Ելիզովո օդանավակայանից)։
«Բայց նշանակված ժամին (Մոսկվայի ժամանակով ժամը 07.15-ին) անձնակազմը կապին չի պատասխանել։ Նախնական վարկածով՝ ուղղաթիռում 22 մարդ կա՝ երեքը անձնակազմի անդամներ եւ 19 ուղեւորներ։ Կորած ուղղաթիռի որոնումների համար թռել է մեկ այլ «Մի-8 ուղղաթիռ»,- նվել է «Ռոսավիացիայի» հաղորդագրությունում։
0Comments