Վրաստանի իշխանություններին ԱՄՆ եւ ԵՄ ուղղած վերջնագրերը պետք է դադարեցվեն. Պեսկով

Մանրամասները՝ տեսանյութում
ԱՄՆ Վրաստան

Կրեմլն անհանգստացած է, որ ԵՄ եւ ԱՄՆ պաշտոնական հայտարարություններում վերջնագրեր են հնչում Վրաստանի հասցեին, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստին»։

«Մենք չենք միջամտում, բայց անհանգստանում ենք, որ ԵՄ երկրները եւ Միացյալ Նահանգները իրենց պաշտոնական հայտարարություններում երեկ վերջնագրեր են հնչեցրել Վրաստանի ներկայիս ղեկավարությանը։ Իսկ մնացածը Վրաստանի իրավապահ մամինների հոգսն է»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչպես են Կրեմլում գնահատում Վրաստանում իրավիճակի խափանման ռիսկերը՝ ընդհուպ մինչեւ նոր հեղափոխություն։

ԱՄՆ եւ ԵՄ խրատները եւ վերջնագրերը Վրաստանի ղեկավարությանը զզվելի դրսեւորումներ են, որոնք պետք է դադարեցվեն, ավելացրել է Կրեմլի ներկայացուցիչը։

«Այն, ինչ մենք տեսնում ենք, խրատական հայտարարություններ են, որոնք գալիս են թե՛ Ամերիկայի Միացյալ Նահանգներից, թե՛ Եվրամիությունից, որտեղ տառացիորեն վերջնագրեր են ներկայացվում Վրաստանի ղեկավարությանը։ Դրանք, իհարկե,  զզվելի դրսեւորումներ են, որոնք հակասում են միջպետական հարաբերությունների նորմերին, որոնք պետք է դադարեցվեն»,- ասել է Պեսկովը լրագրողներին։