Միրզոյանի հայտարարությունից հետո պարզ է, որ ապրիլի 24-ը դառնալու է սովորական օր, իսկ Ծիծեռնակաբերդը փոփոխվելու է ընդհուպ մինչև դրա վերջնական չեզոքացում. Դավիթ Սարգսյան

Մանրամասներ
արարատ

Միրզոյանի հայատարարությունից հետո պարզ է, որ ապրիլի 24-ը դառանալու է սովորական օր, իսկ Ծիծեռնակաբերդը փոփոխվելու է ընդհուպ մինչև դրանց վերջնական չեզոքացում:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է լրագրող Դավիթ Սարգսյանը։

«Պատմության ողբերգական էջերը պետք է ուսումնասիրեն պատմաբանները, սա արտաքին քաղաքականության և դիվանագիտության խնդիր չէ». Հայոց ցեղասպանության մասին այս ձևակերպման հեղինակը ոչ թե Հաքան Ֆիդանն է, այլ նրա հայ պաշտոնակիցը` Արարատ Միրզոյանը:
Ի՞նչ է հաջորդելու այս հայտարարությանը: Առաջիկայում արագացված տեմպերով Ցեղասպանության թեման նախ այլափոխվելու, ապա շրջանցվելու է դպրոցական դասագրքերում (այդ գործընթացն արդեն մեկնարկել է):

Ապրիլի 24-ը դառնալու է սովորական աշխատանքային օր, իսկ Ծիծեռնակաբերդ հուշահամալիրն ու թանգարան-ինստիտուտն անթույլատրելիորեն փոփոխվելու են` ընդհուպ մինչև դրանց վերջնական չեզոքացումը: Ամեն ինչ արվելու է հնարավորինս սահուն, աննկատ ու աստիճանական կերպով: Վերջնարդյունքում Մեծ եղեռնի մասին խոսելը լինելու է այնքան անհարմար, որքան այսօր Թուրքիայում է:

Ու մի օր էլ արթնանալու ենք առանց Ծիծեռնակաբերդի, ինչպես արդեն մեկ տարի է` հանգիստ արթնանում ենք առանց «Տատիկ-պապիկի»...»,-գրելէ նա: