«Վարչապետը շատ է աշխատում, իսկ հանգստի ժամին անում է՝ ինչ որ պետք է, դրա մեջ ի՞նչ վատ բան կա»,- «Ֆակտոր»-ի եթերում ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանը՝ անդրադառնալով Փաշինյանի հեծանիվ վարելուն և լայվերին։
«Ո՞ր հարցում է վարչապետը թերացել, որ փորձում են նրան մեղադրել։ Ի՞նչ է, վարչապետը պետք է նստեր իր սենյակում, գլուխը ձեռքերի մեջ առած ողբերգությո՞ւն աներ, ո՛չ։
Պետությունը կառավարվում է, պետությունը զարգանում է։
Մենք բոլոր ուղղություններով ունենք մեր նախանշած հաղթանակները՝ քիչ, թե շատ, թերություններով, թե առանց թերությունների։
Մենք անում ենք այն, ինչը վաղվա սերունդը գնահատելու է հստակ։
Ամենակարևորը՝ պահպանվում է ժողովրդավարությունը»,-նշել է Ասլանյանը:
0Comments