Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, վերջին 4 տարում Հայաստանում ՎԻՎ-ից զրկվել է 23 հազար մարդ:
ՆԳՆ-ն տեղեկացնում է, որ կան վարորդներ, որոնք հրաժարվում են պարեկային ծառայողի կողմից առաջարկվող` «ալկոթեստի» միջոցով սթափության վիճակի զննությունից, փորձում են ամեն կերպ ժամանակ շահել, հնարավորինս ուշ անցնել թեստավորում, որպեսզի այդ ընթացքում նվազի արյան մեջ էթանոլի քանակությունը: Սակայն ներկայացվել է առաջարկություն, որն արդեն քննարկումների փուլում է:
Ըստ այդ առաջարկի՝ «ալկոթեստի» միջոցով սթափության վիճակի զննությունից խուսափելու դեպքում անձը տեղում անմիջապես կզրկվի տրանսպորտային միջոց վարելու իրավունքից։
0Comments