Հայաստանից թարմ պտուղ–բանջարեղենի արտահանումն աճել է. ավելի քան 85 տոկոսը՝ Ռուսաստան

Մանրամասներ
մրգեր

Հայաստանից օգոստոսի 14–ի դրությամբ արտահանվել է արդեն 88,2 հազար տոննա թարմ պտուղ–բանջարեղեն, ինչը 7,2 հազարով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արտահանվածից:

«Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ այս մասին տեղեկացրին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից: 

«Ըստ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի օպերատիվ տվյալների՝ 2024 թվականի օգոստոսի 14-ի դրությամբ հանրապետությունից արտահանվել է շուրջ 88,2 հազար տոննա թարմ պտուղ–բանջարեղեն՝ նախորդ տարվա նույն օրվա շուրջ 81 հազար տոննայի դիմաց»,–հայտնեցին նախարարությունից:

Ինչ վերաբերում է արտահանված ապրանքատեսակներին, դրանք են՝ շուրջ 33.3 հազար տոննա ծիրան, 12 հազար տոննա խնձոր, 2.5 հազար տոննա դեղձ, 2.3 հազար տոննա կեռաս, 1.7 հազար տոննա սալոր, 10.0 հազար տոննա լոլիկ, 6.3 հազար տոննա պղպեղ, 5.3 հազար տոննա կարտոֆիլ, 4.8 հազար տոննա վարունգ և այլն։

Արտահանված թարմ պտուղ–բանջարեղենի 75,6 հազար տոննան կամ 85,7 տոկոսը բաժին է ընկնում ՌԴ-ին, իսկ մնացած քանակներն արտահանվել են Վրաստան, Ղազախստան, Բելառուս, Ուկրաինա, ԱՄԷ, Լատվիա, Լեհաստան, Ուզբեկստան, Կատար, Գերմանիա և Թուրքմենստան։