Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար, գրեթե ամեն տարի նույն վիճակն է, բեռնատար և մարդատար ավտոմեքենաները երկար ժամանակ մնում են ճանապարհին խցանված: SHANTNEWS.am-ի հարցին՝ արդյո՞ք կա Լարսին այլընտրանք, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարարի պաշտոնակատար Արմեն Փամբուխչյանը պատասխանեց.
«Կա Հարավային Օսիայի ճանապարհով տարբերակը, բարձր մակարդակի վրա քննարկումներ են ընթանում: Այս առումով ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը վերապահված չէ զբաղվել դրանով: Մենք հիմնականում բեռնափոխադրումների մասով փորձում ենք ծովային ճանապարհով ապահովել այլընտրանք, այսինքն՝ բեռնափոխադրողը կունենա այլընտրանք»:
Նրա խոսքով՝ դիտարկվում է երկու տարբերակ՝ լաստանավով և կոնտեյներային փոխադրումներով: Ըստ Փամբուխչյանի՝ սա էապես կնվազեցնի Լարսից կախվածությունը:
0Comments