«Մասիս Տոբակո»-ից 2 քաղաքացի «գանգուղեղային վնասվածք հարցականով» ախտորոշմամբ հոսպիտալացվել են

Մանրամասներ
հիվանդանոց

Արարատի մարզում օգոստոսի 12-ին ժամը ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մասիսի բաժին են զանգահարել «Էրեբունի» բժշկական կենտրոնից և հայտնել, որ «Մասիս Տոբակո»-ում բարձրությունից վայր ընկնելու հետևանքով «Գանգուղեղային վնասվածք հարցականով» ախտորոշմամբ ժամը 14։45-ի սահմաններում Մասիսի շտապօգնության խումբն իրենց մոտ բուժօգնության է տեղափոխել երկու քաղաքացու։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ Խաչատրյանի գլխավորությամբ։

Տեղում ոստիկանները պարզել են, որ բուժօգնության տեղափոխված քաղաքացիներն են Արարատի մարզի բնակիչներ 42-ամյա Վիտալի Խ․-ն և 22-ամյա Արտեմ Օ․-ն։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։