Կուրսկի մարզի Սուդժայի բնակիչները լքում են քաղաքը։
Այսօր տեղի ունեցավ Հատուկ ռազմական օպերացիայի սկզբից ի վեր ամենախոշոր հարձակումներից մեկը։ Հրթիռակոծությունը սկսվել է գիշերը, գրեթե անմիջապես այն բանից հետո, երբ Ռուսաստանի զինված ուժերը բալիստիկ հրթիռներ են արձակել Կիևի և հարակից շրջանների, իսկ անօդաչուներով գրոհել Ուկրաինան: Պատասխանը ստացավ Կուրսկի մարզը:
Տեղացիներն ասում են, որ Ուկրաինայի հետ սահմանամերձ գյուղերում բջջային կապ չկա։ Սուդժայի և մոտակա գյուղերի բնակիչները «նստած են նկուղներում», իսկ նրանց հետ կարելի է կապ հաստատել միայն ֆիքսված հեռախոսով։ Մարդիկ խուճապահար լքում են մարզը.
Սուջայի բնակիչները պնդում են նաև, որ տանկերը Սուդժային հարակից Գոնչարովկա գյուղով շարժվել են դեպի սահմանային անցակետ։
0Comments