Թուրքերի և ՀՀ իշխանության միջև քաղաքական դասական աճպարարություն է իրականացվում, ուզում են մեզ համոզել, որ Թուրքիայի հետ առանց նախապայմանների երկխոսություն է իրականացվում, այնինչ Ադրբեջանի նախապայմանները Թուրքիայի կողմից են ներկայացվում: Այսօր Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը հստակ ասաց՝ ոչ մի սահման չի բացվելու մինչև Բաքվի հետ ՀՀ-ն ապամոնտաժելու թուղթ չստորագրի։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր, քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանը։
Խոսելով օրերս ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ'Բրայենի այն հայտարարության մասին, որ Հայաստանը պետք է խիզախ քայլերի դիմի՝ խզելով կապը ՌԴ-ի հետ, բանախոսը նկատել է, որ Արևմուտքը մեծ խնդիրների մեջ է մեզ ներքաշում՝ անվտանգային որևէ երաշխիք չտալով․
«Արևմուտքն ասում է՝ հայեր, ուզում եք գաք Արևմուտք, պետք է Թուրքիայի սպանդանոցով անցնեք։ Նրանք մեզ թշնամացնում են ՌԴ-ի ու Իրանի հետ։ Իսկ ՌԴ-ի դեմ այսօր 60 պետություն է պատերազմում, բայց չեն կարողանում հաղթել, հասկանո՞ւմ ենք, որ Արևմուտքը նրանց հետ մեզ թշնամացնելով՝ մեզ փուռն է տալիս։ ՀՀ վերնախավը կփախնի Լոնդոն, Փարիզ, այնտեղից մեմուարներ կգրեն, թե ինչի չստացվեց, իսկ մենք ի՞նչ ենք անելու», - նշել է նա:
Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում:
0Comments