Ինչպես պահպանել ուղեղի երիտասարդությունը

Մանրամասներ
ուղեղ

Էներգետիկ, ստեղծագործական և խելամիտ մնալու համար փոխեք Ձեր սովորությունները:

Մի քանի սերունդ առաջ մարդիկ շատ էին ցանկանում ապրել 50 տարի: Բարեբախտաբար, այսօր մեզանից շատերը հնարավորություն ունեն ապրելու 20-40 տարի ավելի: Այնուամենայնիվ, տարիների ընթացքում ուղեղի համար ավելի ու ավելի դժվար է դառնում իդելական կատարել իր աշխատանքը:

Նստակյաց կյանքը, վատ սովորություններն ու անառողջ սնունդը խանգարում են ամբողջ մարմնին, այդ թվում՝ ուղեղին: Հասակի հետ ավելանում է Ալցհեյմերի հիվանդության առաջացման և զարգացման հավանականությունը:

Կենսական օրգանի վաղաժամ ծերացումը կանխարգելելու և միտքը հստակ պահելու համար պետք է հետևել մի քանի օգտակար խորհուրդների:

Փոխեք Ձեր սննդային սովորությունները

Առողջ սննդակարգին հետևելը օգտակար է ոչ միայն կամվածքի և ընդհանուր ինքնազգացողության, այլ նաև ուղեղի աշխատանքի համար: Սկսեք կենսակերպում փոքր փոփոխություններ անելուց: Օրինակ՝ փոփոխեք ուշ ժամերի սուրճը՝ բուրավետ կանաչ թեյով: Այն պարունակում է ավելի քիչ կոֆեին և ավելի շատ անիտիօքսիդանտներ, որոնք կարող են պահպանել ուղեղի բջիջները: Փորձեք հրաժարվել նաև ապխտած մթերքներից:

Առողջ սննդակարգ ասելով նկատի չունենք, որ ամեն օր պետք է ուտել միայն հազար և վարսակ: Ուղեղի բջիջները պահպանելու համար կան բանջարեղենի շատ տեսակներ, մրգեր, ծովամթերք և ալն:

Նվազագույնը 20 րոպե զբաղվեք սպորտով

Շարժական ակտիվությունը շատ կարևոր է ուղեղի աշխատանքի համար: Աերոբիկան ուժեղացնում է արյան շրջանառությունը, լավացնում է հիշողությունը և նպաստում է ուղեղի նոր բջիջների առաջացմանը: Այդպես առաջանում են նոր նեյրոնային կապերը:
Սպորտը կարող է այնպիսի ազդեցություն ունենալ ուղեղի աշխատանքի վրա, ինչպես հակադեպրեսանտները: Ֆիզիկական ակտիվությունը կօգնի ազատվել սթրեսից:

Զբաղվեք աերոբիկայով, կամ ցանկացած այլ սպորտով առնվազն 1.5 ժամ շաբաթվա ընթացում: Ստացվում է, որ օրական 20 րոպեն նույնպես լավ ցուցանիշ է: Սա պետք է անել հանուն առողջության:

Հաճախ լքեք հարմարավետության գոտին

Ձեր ուղեղը ավելի երկար երիտասարդ կմնա, եթե Դուք լարեք այն տարբեր խնդիրներով: Ի տարբերություն հանրային համոզմունքների՝ ուղեղը ծրագրված չէ և կարող է փոխվել: Եթե ցանկանաք, կարող եք, օրինակ՝ ազատվել հին սովորություններից և փոխարինել դրանք նորերով: Ուղեղի այս հատկությունը կոչվում է նեյրոպլաստիկություն:

Օտար լեզու սովորելը կամ երաժշտական գործիք նվագելը կօգնի պահպանել ուղեղի պլաստիկությունը, քանի որ դա նպաստում է նոր նեյրոնային կապերի ձևավորմանը: Շատ օգտակար է նաև հաղորդակցվել այլ մասնագիտությունների ներկայացուցիչների հետ: Այսպիսով, Դուք նաև ընդլայնում եք Ձեր մտահորիզոնը:

Հագեցեք քնից

Քնած ժամանակ մեր գլիմֆատիկ համակարգը մաքրում է ուղեղը նեյրոտոքսիններից, այդ թվում՝ բետա-ամիլոիդներից, որոնք առաջացնում են Ալցհեյմերի հիվանդություն և ալֆա-սինուկուինից, որի կուտակումը հանգեցնում է Պարկինսոնի հիվանդության:
Ուղեղի մաքրման գործընթացը ժամանակ է պահանջում: Այդ իսկ պատճառով մարդը օրական 7-9 ժամ պետք է քնի:

Ապրեք ակտիվ սոցիալական կյանքով

Մարդը սոցիալական էակ է: Բայց տարիքի հետ, մեր սոցիալական շրջանը նեղանում է, մենք սկսում ենք ավելի քիչ խոսել այլ մարդկանց հետ: Ընտանիքի և ընկերների հետ փոխհարաբերությունների պահպանումը կենսական նշանակություն ունի կօգնիտիվ առողջության համար: Հետազոտությունները ցույց են տալիս, որ ուրիշների հետ քիչ շփվող մարդկանց մտավոր ունակությունները կրճատվում են 70%-ով:

Կյանքի ողջ ընթացքում պետք է ավելի շատ ժամանակ անցկացնել սիրելիների հետ, զբաղվել ինչ-որ հոբբիով և նոր բան սովորել: Այնուհետև, ավելի մեծ տարիքում, ուղեղը շնորհակալություն կհայտնի Ձեզ լավ հիշողության և հստակ մտքի համար: