Փաշինյանը սադրիչների ծառայություններից է օգտվում, վախենում է մեր նման ուժերից, հասկանում է, որ մենք ենք հաջորդ իշխանությունը։ Նա ժողովրդին համոզել է, որ իրենցից ու նախկիններից բացի այլ ուժ չկա։ Ժամանակին Փաշինյանը նախկինների կենացը ոտնկայս էր խմում, իսկ հիմա ժողովրդին նրանցով վախեցնում է։ Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ նշեց «Կամք» նախաձեռնության հիմնադիր Վահագն Չախալյանը։
Խոսելով Սրբազան պայքարի մասին՝ Չախալյանը նշեց, որ մեծ հարձակում է տեսնում նաև Թուրքիայի և Ադրբեջանի կողմից․ «Թուրքիան 24-ժամյա ռեժիմով աշխատում է․ հայկական անուն- ազգանուններով թուրք-ադրբեջանական հազարավոր ֆեյքերով հայհոյում էին շարժմանը՝ վարկաբեկելով այն, քանի որ իշխանափոխությունը նրանց ձեռնտու չէ։ Իսկ Սրբազան պայքարը չի ձախողվել, և բոլոր նրանք, ովքեր ասում են, որ Սրբազանը քաշել է, ապա ասեմ, որ Սրբազանը ոչ մեկին չի «քաշել», իրեն են «քաշել», նրան հաջողվեց նույն հարթակում տարբեր ուժերի համախմբել, իսկ ընդդիմությունը պետք է վճռական լինի ու չվախենա քայլեր անելուց»։
Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում:
0Comments