Բայդենը Պուտինին «մսագործ» է անվանել, իսկ Թրամփին՝ «Ռուսաստանի նախագահի փոքր շունը»

Մանրամասներ
Բայդենը Պուտին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կրկին կոշտ հայտարարություն է հնչեցրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին, իսկ աշնանը կայանալիք նախագահական ընտրություններում իր գլխավոր մրցակից Դոնալդ Թրամփին անվանել է «Ռուսաստանի նախագահի փոքր շունը»։

Երեկ Միչիգանում տեղի ունեցած հանրահավաքում Բայդենն անդրադարձել է ռուս-ուկրաինական պատերազմի թեմայով Թրամփի դիրքորոշմանը:

«Լսեք, սա ահավոր լուրջ բան է: Երբ այդ դահին Պուտինը, որին ես վաղուց ճանաչում եմ, ներխուժեց Ուկրաինա՝ ի՞նչ ասաց Թրամփը: Ես դա չեմ հորինում: Նա նրան անվանեց հանճար, ասաց, որ հիանալի է»,- ասել է Բայդենը:

Դեմոկրատական նախագահը նաև նշել է, թե իրեն հարգող ԱՄՆ նախագահը երբևէ, «Պուտինի շունը չի լինի»։