Սրբազան պայքարի անդամ, ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը «Հայելի» ակումբում ասուլիսի ժամանակ անդրադարձել է ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանի՝ «Առանց այն էլ հեղինակազրկված Հայ Առաքելական եկեղեցին ավելի հեղինակազրկվեց, ինչն ինձ համար անձնապես ուրախալի է, քանի որ, կարծում եմ, ինչքան եկեղեցին թույլ է, այնքան ուժեղ է պետությունը». հայտարարությանը:
«Թորոսյանը բազմաթիվ անգամներ ասել է, որ ինքն աթեիստ է, Հայ Առաքելական եկեղեցու հետ որևէ կապ չունի։ Այս հայտարարությունները ևս մեկ անգամ փաստում են, որ այդ թիմն իր առջև խնդիր է դրել կազմաքանդել Հայ Առաքելական սուրբ եկեղեցին։
Սա միայն Արսեն Թորոսյանի ցանկությունը չէ, սա հավաքական «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության իղձն է:
Այս մարդիկ սատանա են, չարիք։ Մեր արժանապատվությունն են վիրավորում, ու բոլոր այն մարդիկ, ովքեր Հայ Առաքելական սուրբ եկեղեցու հետևորդ են, հիմա պետք է հավաքվեին և պահանջեին պատասխանատվության ենթարկել այս մարդուն:
Ո՞նց կարող է իրեն հայ համարող մարդն ուրախանալ, որ Հայ Առաքելական սուրբ եկեղեցին չլինի, ի՞նչ լինի բա, մզկիթներ լինե՞ն»,- ասել է Դանիելյանը։
0Comments