Այդ նույն պատշգամբում նույն այդ թշնամին ավելի հեշտ կբռնաբարի այդ կարճ շալվարով սուրճ խմողին

Մանրամասներ
շալվար

Իրանագետ Վարդան Ոսկանյանի ֆեյսբուքյան գրառումը․

«Հայաստանում, ցավոք, չկա մեր երկրի ապագայի տեսլականի շուրջ և ոչ մի լուրջ խոսույթ։

Քեզ ոչնչացնել ցանկացող թշնամու դեմ հանդիման չի կարող լինել «լավ ապրելու» հնարավորություն, եթե չի լուծվում անվտանգության խնդիրը։ Ուստի, առաջնային հարցը ոչ թե «լավ ապրելն» է, այլ անվտանգությունը, որը հնարավորություն կստեղծի իրականում հենց լավ ապրելու։

Ըստ այդմ, «պատշգամբում կարճ շալվարով սուրճ խմելը» հնարավոր կարող է դառնալ թշնամուն հաղթելուց հետո միայն։

Հակառակ դեպքում, նույն այդ պատշգամբում նույն այդ թշնամին ավելի հեշտ կբռնաբարի պայմանական սուրճ խմողին, քանի որ նրա շալվարը կարճ է»