#ՀԻՄԱ․ Ուղիղ միացում Երևան-Սևան մայրուղու մոտ տեղի ունեցած պայթյունի վայրից

Ուղիղ միացում | LIVE
Live24.am-ը ներկայացնում է

Մեծաքանակ զոհերի վերաբերյալ սխալ տեղեկատվություն է տարածվում, կոչ եմ անում չտարածել չճշտված լուրեր և հետևել միայն պաշտոնական տեղեկատվությանը: Այս մասին պայթյունի վայրից հայտնեց ՆԳ նախարարի խոսնակը։

Նշենք, որ մինչ այս պահը հրշեջներին  չի հաջողվում մարել կրակը, այն տեսանելի է մի քանի հարյուր մետրից:

Դեպքի վայր են ժամանում նոր փրկարար խմբեր:

Ավելի վաղ հայտնել էինք, որ հունիսի 6-ին, ժամը 23:14-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ գազալցակայանում, տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ։