Ադրբեջանի Միլի Մեջլիսի պատգամավոր Զահիդ Օրուջը Բաքվի համար ԱՄՆ Կոնգրեսի պատժամիջոցներից խուսափելու «ելքը» գտել է, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Երեքշաբթի, ելույթ ունենալով լիագումար նիստում, նա առաջարկել է Հայաստանի վարչապետ Փաշինյանին հրավիրել Բաքու, որպեսզի «մեր քաղաքական թշնամիների և պատժամիջոցների կողմնակիցների համար Ադրբեջանի ճանապարհն ընդմիշտ փակվի»:
Ըստ նրա՝ ԱՄՆ Կոնգրեսում պատժամիջոցների գաղափարը «բխում է այն նույն խմբերից, որոնք 1992 թվականին նախաձեռնել են 907-րդ ուղղման ընդունումը»։
0Comments