Թբիլիսիում այսպես կոչված «օտարերկրյա գործակալների մասին օրինագծի» դեմ կազմակերպված ցույցի մասնակիցները Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ պատռել են Ռուսաստանի դրոշը։ Այս մասին հայտնում են ՏԱՍՍ-ի և ՌԻԱ «Նովոստի»-ի թղթակիցները։
Ռուսթավելի պողոտայում գտնվող խորհրդարանի շենքի ծառայողական մուտքի մոտ հավաքվածներն ի սկզբանե մտադիր էին հրկիզել դրոշը, հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։
Դա անելու համար դրոշը կապել էն դարպասից։ Սակայն մոտ 10 րոպե անց ցուցարարները դարպասից հանել են դրոշն ու պատռել այն, փոխանցում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
Վրաստանում բողոքի ցույցերի պատճառ է դարձել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի քննարկումը։ Վրացական ընդդիմությունը նախագիծն անվանել է «օտարերկրյա գործակալների մասին ռուսական օրենքի համարժեքը»։ Մայիսի 1-ին օրինագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունվել է խորհրդարանում։ Դրան աջակցել է 83, դեմ է արտահայտվել 23 պատգամավոր։
0Comments