Թեհրանը նախազգուշացրել է ԱՄՆ-ին նշելով, որ եթե պաշտպանի Իսրայելին՝ Իրանը տարածաշրջանում ԱՄՆ բազաները կդիտարկի որպես կենսունակ թիրախներ։
Ավելի վաղ Live24.am-ը գրել էր, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն Իսրայելին խոստացել է, որ ԱՄՆ-ի աջակցությունն այդ երկրին երկաթյա է։ Բայդենի հավաստիացումը հնչել է այն մտավախությունների ֆոնին, որ Թեհրանն առաջիկայում կարող է հարվածել Իսրայելին: «Մենք ամեն ինչ անելու ենք Իսրայելի անվտանգությունը պաշտպանելու համար: Ինչպես ասել եմ վարչապետ Նեթանյահուին, մեր հավատարմությունն Իսրայելի անվտանգությանը՝ Իրանի և նրա պրոքսիների կողմից այս սպառնալիքների դեմ երկաթյա է, թույլ տվեք նորից ասել՝ երկաթյա», - ասել է Բայդենը:
0Comments