Իրանի ՀՕՊ ստորաբաժանումները երեքշաբթի զորավարժություններ կսկսեն երկրի կենտրոնական անապատային տարածքներում, հայտնել է հրամանատարներից մեկը, գրում է Tansim-ը:
Նա ասել է, որ առաջիկա զորավարժություններն ուղղված են մարտական պատրաստվածության բարձրացմանը, զսպող ուժի ամրապնդմանը, տարբեր սպառնալիքներին դիմակայելու ՀՕՊ համակարգերի գնահատմանը, էլեկտրոնային պատերազմի և կիբերհարձակումների դեմ գործողությունների իրականացմանը և բանակի և ԻՀՊԿ-ի հրամանատարության և վերահսկման կենտրոնների միջև համակարգման բարձրացմանը:
Զորավարժության մասնակիցները կօգտագործեն տեխնոլոգիաներ, խելացի զինամթերք, թևավոր հրթիռներ, ինչպես նաև անօդաչու թռչող սարքեր և ինքնաթիռներ, կիրականացնեն զգայուն կենտրոնները պաշտպանելու մարտավարություն և կիրականացնեն օդային սպառնալիքներից պաշտպանություն:
Իրանի ՀՕՊ-ն ամենամյա զորավարժություններ է անցկացնում՝ երկրի օդային տարածքը պաշտպանելու կարողությունները բարձրացնելու նպատակով:
Իրանում վաղվանից ՀՕՊ լայնամասշտաբ զորավարժություններ կմեկնարկեն
Մանրամասներ
0Comments